Instagram-ը փորձարկում է սեփական մեսենջերը

13:39 • 08.12.17

Instagram սոցցանցը սկսել է փորձարկել առանձին հաղորդագրային հավելվածը՝ Direct-ը, որը կարելի է կիրառել Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սարքերով: Այս մասին հայտնում է The Verge-ը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ հավելվածի թեստային տարբերակը դեկտեմբերի 7-ից հասանելի է ընդամենը վեց երկրում՝ Իսրայելում, Իտալիայում, Պորտուգալիայում, Թուրքիայում, Չիլիում և Ուրուգվայում:

Նշվում է, որ Direct-ը տեղադրելու դեպքում Instagram հավելվածից անհետանում է հաղորդագրությունների գործառույթը և հայտնվում առանձին հաղորդագրային հավելվածում:

Սոցցանցի ներկայացուցիչների համաձայն՝ փորձարկումների բարեհաջող անցկացման դեպքում մեսենջերը կգործարկվի ամբողջ աշխարհում, սակայն հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ:

«Մենք ցանկանում ենք, որ Instagram-ում տեղ գտնեն ձեր բոլոր կարևոր պահերը, և մոտ ընկերների հետ դրանցով առանձին կիսվելը դրա մի կարևոր մասն է: Վերջին չորս տարիների ընթացքում Direct-ը զարգացել է Instagram-ի ներսում, սակայն մենք կարող ենք բարելավել այս գործառույթը՝ առանձնացնելով այն: Մենք կարող ենք ընդարձակել սահմանները՝ ստեղծելով հաղորդագրություններ ուղարկելու ամենաարագ և ստեղծարար տարածքը»,- ասել է Instagram-ի արտադրանքի գծով մենեջեր Հեմալ Շահը:

Instagram-ը փորձարկում է սեփական մեսենջերը