Apple-ը բանակցություններ է վարում Shazam-ը գնելու համար. Techcrunch
Ամերիկյան Apple կորպորացիան բանակցություններ է վարում երաժշտություն ճանաչող Shazam հանրահայտ ծառայությունը ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է Techcrunch-ը:
Ինչպես նշում է կայքը՝ հղում անելով իր աղբյուրներին, գործարքը կարող է կնքվել հաջորդ շաբաթ, և այդ մասին կհայտարարվի երկուշաբթի օրը:
Որոշ տվյալների համաձայն՝ գործարքի արժեքը կարող է գերազանցել 400 միլիոն դոլարը:
Նշվում է, որ Shazam-ն իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններ չի տվել:










