Գիտնականները պարզել են անգլիական գետի ջրի գույնի փոփոխության պատճառը

22:08 • 10.12.17

Բրիտանացի փորձագետերն ապշել են՝ տեսնելով Անգլիայում գտնվող Աուս գետի լուսանկարները, որի գույնը կանաչից փոխակերպվում է վառ կապույտի:

Ինչպես հայտնում է Life.ru-ն, երկարատև ուսումնասիրությունից հետո նրանց հաջողվել է լուծել այդ հանելուկը: Գետի ջրի տարօրինակ փոփոխության մասին հայտնի էր դարձել տեղի շուն ունեցող բնակիչների բողոքներից հետո:

Նրանց խոսքով՝ կենդանիները հիվանդանում էին գետի շուրջ զբոսանքից հետո: Դա տեղի էր ունենում ամեն անգամ այնտեղով անցնելիս մի քանի ամիս շարունակ:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ջուրն աղտոտված է եղել հարևան ձեռնարկության մեղքով, որի անվանումը չի նշվում: Շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող գործակալության տվյալներով՝ աղտոտումը վնասակար չի եղել բնության համար, իսկ աղտոտման աղբյուրն արդեն վերացվել է:

 

 

 

 

 

 

 

 

Գիտնականները պարզել են անգլիական գետի ջրի գույնի փոփոխության պատճառը