Apple-ը գնել է երաժշտություն ճանաչող Shazam հանրահայտ ծառայությունը

11:38 • 12.12.17

Ամերիկյան Apple կորպորացիան գնել է երաժշտություն ճանաչող Shazam հանրահայտ ծառայությունը, այս մասին տեղեկացնում է բրիտանական Reuters գործակալությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Apple-ը բանակցություններ է վարում Shazam ծառայությունը ձեռք բերելու համար:

Apple-ը հաստատել է գնման մասին տեղեկությունը, սակայն այդպես էլ չի հրապարակել գործարքի գինը։ Ավելի վաղ TechCrunch տեխնոբլոգն այն գնահատել էր 400 միլիոն դոլար:

Հայտնի է, որ Shazam-ի ակտիվ օգտատերերի թիվն աշխարհում գերազանցում է 150 մլն-ը: Նշվում է, որ այս գործարքը զգալիորեն կօգնի Apple Music-ին Spotify աուդիոծառայության հետ մրցապայքարում: Այս երկու հանրահայտ ծառայությունների ակտիվ օգտատերերի թիվն աշխարհում կազմում է, համապատասխանաբար, 27 և 60 մլն մարդ:

Apple-ը գնել է երաժշտություն ճանաչող Shazam հանրահայտ ծառայությունը