Ճապոնիայում ընտրել են տարվա լավագույն ավտոմեքենան
Ճապոնիայում անցկացած Japan Car of The Year միջոցառման շրջանակներում ընտրվել է տարվա լավագույն ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, 3 տարվա մեջ առաջին անգամ առաջատար ավտոմեքենա է ճանաչվել ոչ թե ճապոնական ապրանքանիշի ներկայացուցիչը, այլ շվեդական Volvo XC60 նոր սերնդի քրոսովերը:
Երկրի տարվա ավտոմեքենան ընտրել է փորձառու ժյուրին, որի կազմում ընդգրկվել են 6 անդամ: Նրանց քվեարկության արդյունքում քրոսովերը 294 միավոր է ստացել:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է BMW 5-Seriesսեդանը՝ 242 միավորով, իսկ առաջատար եռյակը եզրափակել Toyota Camry-ն՝ 232 միավորով:










