«Յուքոմիացում»՝ Ucom-ը հանդես եկավ նոր հեղափոխական առաջարկով

12:57 • 12.12.17

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ ընկերությունը հանդես է գալիս հեղափոխական առաջարկով ֆիքսված ծառայության բաժանորդների համար: Նա նշեց, որ ընկերությունն սկսել է «Յուքոմիացում» (#ucomմիացում) արշավը: Այսպիսով՝ Ֆիքսված ծառայության առկա և նոր բաժանորդները, միանալով շարժական հեռախոսակապի Ունիվերսալ ծառայությանը, կստանան մինչև երկու անգամ շատ րոպեներ, մինչև երկու անգամ շատ ինտերնետ և կօգտագործեն Ունիվերսալ ծառայությունը 4 ամիս առանց ամսավճարի:

«Մենք փորձել ենք ֆիքսված ծառայություններից օգտվող մեր բաժանորդներին, որոնք 5-7 տարուց ավելի օգտվում են մեր ծառայություններից նոր լուծում առաջարկել բջջային ոլորտում՝ կրկնապատկելով իրենց րոպեների քանակը և կրկնապատկելով ինտերնետի արագությունը: Մենք ասում ենք` օգտվիր գերարագ ինտերնետից, այսինքն՝ բոլորս գիտենք, որ լավագույն ինտերնետը Հայաստանում մերն է: Սա Նոր տարվա նվեր` մեր բաժանորդներին»,-ասաց նա:

Ավելին, Ունիվերսալ ծառայությունից նույն բացառիկ պայմաններով կարող են օգտվել նաև առկա ու նոր բաժանորդների 4 մտերիմները՝ ներկայացնելով առաջարկից օգտվելու հնարավորություն տվող հատուկ կտրոնը: «Այն բաժանորդներին, ովքեր կուզենան օգտվել այս կրկնակի ներառումներից, խորհուրդ կտայի օգտվել ընդամենը մեր ֆիքսված ծառայություններից, որովհետև մենք տարիներ ի վեր ապացուցել ենք, որ լավագույնն ենք այդ ոլորտում և բաժանորդների հոծ բազմությունը ոչ մի խնդիր չունի ծառայությունների որակի, հասանելիության առումով»,- ասաց գործադիր տնօրենը:

Հայկ Եսայանը ներկայացրեց, որ օրինակ, առաջարկի շրջանակներում Ունիվերսալ 5500 սակագնային պլանի բաժանորդներն ամսական կստանան 1500 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ, Կանադա և Ռուսաստան զանգելու համար, 10 ԳԲ շարժական ինտերնետ և դեպի տեղական բոլոր ցանցեր ու Արցախ 1500 կարճ հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն, այսինքն՝ ստանդարտ ներառումներից երկու անգամ շատ ծավալ։  «Այսինքն՝ մենք շփումը դարձնում ենք անսահմանափակ մեր բաժանորդների համար: Ի դեպ, փաթեթում ընդգրկված բոլոր 5 բաժանորդները կարող են ակտիվացնել MediaRoom հավելվածը և դիտել 55 ալիք շարժական TV-ով՝ առանց որևէ վճարի: Սա շուկայում առկա թերևս լավագույն կոնվերգենտ առաջարկն է»,- նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Նշենք նաև, որ առաջարկը գործում է U!TV, U!Net, TriplePlay ֆիքսված ծառայությունների ներկայիս և նոր բաժանորդների համար Ունիվերսալ ծառայությանը 2 տարի բաժանորդագրվելու դեպքում։





«Յուքոմիացում»՝ Ucom-ը հանդես եկավ նոր հեղափոխական առաջարկով