Չինացիները ստեղծել են iPhone X-ի 300 դոլարանոց կրկնօրինակը (լուսանկարներ)

14:49 • 13.12.17

Չինական Leagoo ընկերությունը պատրաստվում է ներկայացնել S9 սմարթֆոնը, որը The Verge կայքի փոխանցմամբ՝ 1.000 դոլար արժողությամբ iPhone X մոդելի կրկնօրինակն է:

Առաջին հայացքից շատ դժվար է հեռախոսների 2 մոդելներն իրարից տարբերել: Նշվում է, որ դիզայներները մինչև ամենավերջին դետալը կրկնօրինակել են iPhone X-ի արտաքին տեսքը:

Սակայն ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա չինացի մասնագետներին չի հաջողվել կրկնօրինակել FaceID դիմաճանաչողական գործառույթը, որի փոխարեն կա միայն մատնահետքի ճանաչման սքաները:

Հայտնի է, որ հեռախոսը կարժենա 300 դոլար, այսինքն՝ iPhone X-ից եռակի էժան:

 

 

Չինացիները ստեղծել են iPhone X-ի 300 դոլարանոց կրկնօրինակը (լուսանկարներ)