Samsung-ը երկու էկրանով սմարթֆոն կթողարկի
Համացանցում հրապարակվել են հարավկորեական ապրանքանիշի հաջորդ սմարթֆոնի գծագրերը, որոնցում երևում է, որ հեռախոսի հետևի վահանակի կեսն էկրանն է զբաղեցնում:
Ինչպես տեղեկացնում է Life.ru-ն, Samsung ընկերությունը պաշտոնապես արտոնագրել է կորացող երկկողմանի էկրանով սմարթֆոնը:
Ինչպես երևում է հրապարակված լուսանկարներում, սարքավորման դիմացի հատվածում կորպուսի մեկ կողմը շրջանակված կլինի, մյուսը՝ կորացող եզրագծով կլինի, իսկ հետևի վահանակը կիսով չափ կզբաղեցնի էկրանը: Միևնույն ժամանակ նկատվում է, որ գծագրերում բացակայում է ինչպես հիմնական, այնպես էլ դիմացի տեսախցիկը:
Հարավկորեական ընկերությունն ավելի վաղ այլ էկզոտիկ սարքավորում էր արտոնագրել՝ ծալվող սմարթֆոնը՝ OLED ճկվող էկրանով: Աղբյուրի տվյալներով՝ այն կթողարկվի 2018-ին:











