Մեծ Բրիտանիայում տղամարդու ձեռքին փոխպատվաստվել են ոտքերի մատները (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի Թագուհի Վիկտորիայի անվան հիվանդանոցի բժիշկներն առաջին անգամ ոտքի մի քանի մատ են փոխպատվաստել 56-ամյա տղամարդու ձեռքին: Բարեհաջող վիրահատության արդյունքում Ջերեմի Փեյթոնին աջ ձեռքի գործունակությունը մասամբ վերականգնվել է:
Նշվում է, որ նախքան այս՝ 16 տարի առաջ, տղամարդը համարյա ամբողջությամբ զրկվել է մատներից,հայտնում է The Mirror-ը:
Նշվում է, որ արդյունաբերական բլենդերի հետ աշխատելու պատճառով տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով Ջերեմի Փեյթոնը կորցրել էր չորս մատը և բթի կեսը:
Բժիշկները փորձել են կարել կտրված մատներից երկուսը, սակայն նրանց փորձը ձախողվել է: Փեյթոնը համաձայնել է նոր վիրահատություն տանել, որի ընթացքում աջ ոտքի երկու մատը և ձախ ոտքի բութը փոխպատվաստվել են ձեռքի վրա:
Թեև տղամարդու ձեռքի նախկին գործունակությունը լիարժեք չի վերականգնվել, սակայն այժմ նա կարող է զբաղվել տնային գործերով:














