Մեծ Բրիտանիայում աղջիկ է ծնվել, որի սիրտը գտնվում է կրծքավանդակից դուրս

12:48 • 14.12.17

Մեծ Բրիտանիայի Բուլուել քաղաքում հազվադեպ բնածին արատով աղջիկ է ծնվել. երեխայի մոտ սրտի էկտոպիա է ախտորոշվել, որի պատճառով նրա սրտամկանը տեղակայված է կրծքավանդակից դուրս: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ բժիշկներն ախտորոշել են այս արատը հղիության իններորդ շաբաթում՝ հայտնելով, որ երեխայի ողջ մնալու հավանականությունը ցածր է. սրտի էկտոպիայուվ երեխաների ավելի քան 90 տոկոսը մահացած է ծնվում կամ մահանում կյանքի առաջին օրերին:

Նշվում է, որ մասնագետները խորհուրդ են տվել կնոջն ընդհատել հղիությունը, սակայն ծնողները դեմ են եղել:

Արդյունքում աղջիկը ողջ է ծնվել. նրա կյանքի առաջին ժամում անցկացվել է երեք վիրահատություն, որին մասնակցել է ավելի քան 50 բժիշկ: Վիրաբույժները նոր կրծքավանդակ են ձևավորել և այնտեղ տեղադրել երեխայի սիրտը:

Այսպիսով՝ նորածինը դարձել է Մեծ Բրիտանիայում այս արատն ունեցող առաջին երեխան, որին հաջողվել է գոյատևել:

Մեծ Բրիտանիայում աղջիկ է ծնվել, որի սիրտը գտնվում է կրծքավանդակից դուրս