ՄՏԿ-ի անձնակազմը 139 օր տիեզերքում անցկացնելուց հետո բարեհաջող Երկիր է վերադարձել (լուսանկարներ)

16:31 • 14.12.17

Ղազախստանում փրկարարները «Սոյուզ ՄՍ 05» տիեզերանավի մոդուլից տարհանել են Երկիր մոլորակ վերադարձած ռուս, ամերիկացի և իտալացի տիեզերագնացներ Սերգեյ Ռյազանսկուն, Ռենդոլֆ Բրեզնիկին և  Պաոլո Նեսպոլիին: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Թռիչքների վերահսկման կենտրոնին (ԹՎԿ):

«Անձնակազմի ինքնազգացողությունը լավ է», - ասել են ԹՎԿ-ում:

Նշվում է, որ անձնակազմը 139 օր է անցկացրել տիեզերքում: Այժմ Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ) են մնացել ռուս և ամերիկացի տիեզերագնացները:

Աղբյուրի հաղորդմամբ՝ մինչ տիեզերակայան կժամանի հաջորդ 3 տիեզերագնացների խումբը, աշխատանքն ուղեծրում կշարունակի «Ռոսկոսմոսի» տիեզերագնաց Ալեքսանդր Միսուրկինը և ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) ներկայացուցիչներ Մարկ Վանդե Հայը և Ջոզեֆ Ակաբան:

 

 

 

ՄՏԿ-ի անձնակազմը 139 օր տիեզերքում անցկացնելուց հետո բարեհաջող Երկիր է վերադարձել (լուսանկարներ)