Ցուցադրվել է Samsung Galaxy S9-ը (տեսանյութ)
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում ցուցադրվում է սպասվող Samsung Galaxy S9 սմարթֆոնը, որի շնորհանդեսը, նախնական տվյալների համաձայն, պետք է կայանա մարտին՝ MWC 2018 ցուցադրության ժամանակ: Այս մասին հայտնում է Phone Arena-ն:
YouTube-ի 91 mobiles ալիքում հրապարակված տեսանյութում սմարթֆոնը ցուցադրվում է բոլոր կողմերից: Ենթադրվում է, որ սմարթֆոնի բազային տարբերակը կունենա եզրերի հատվածում կոր, 5.66 դյույմանոց էկրան։
Նշվում է, որ Samsung Galaxy S9-ը համալրված կլինի մեկ տեսախցիկով, իսկ թոփային տարբերակը՝ երկակի տեսախցիկով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ սարքը հիմնված կլինի Snapdragon 845 կամ Exynos 9810 պրոցեսորների վրա: Դրանից բացի, սմարթֆոնը կունենա 4 ԳԲ օպերատիվ և 64 ԳԲ ներկառուցված հիշողություն:










