ԱՄՆ-ում թռչող սպորտքար կստեղծվի (լուսանկարներ)
ԱՄՆ-ում տեղակայված Samson Motors ընկերությունը հայտնել է թռչող սպորտքարի ստեղծման աշխատանքների մեկնարկի մասին:
The Daily Mail-ի հաղորդմամբ՝ ընկերությունն արդեն ներկայացրել է փոխադրամիջոցի կոնցեպտը: Սպորտքարը երեք անիվ կունենա և կկարողանա մինչև 320 կիլոմետր արագություն զարգացնել օդում:
Նշվում է, որ Switchblade կոչվող թռչող սպորտքարի արժեքը կլինի մոտ 120 հազար դոլար: Samson Motors-ի ներկայացուցիչները պատմել են, որ նորույթը պատրաստ կլինի 2018 թվականի գարնանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ սպորտքարը նախատեսված է երկու մարդու՝ վարորդի և ուղևորի համար: Թռիչքի համար մեխանիզմի մեջ նախատեսվում է բացվող թևեր տեղադրել:
Ի տարբերություն մյուս կոնցեպտների՝ այս փոխադրամիջոցը կկարողանա թռչել միայն օդանավակայաններից:

















