Լոնդոնում հայկական քար կօգտագործվի Google-ի գրասենյակի նմանակը կառուցելու համար (լուսանկար)

16:50 • 15.12.17

2018 թվականին բրիտանական Carillion խոշոր ինժեներաշինարարական ընկերությունը Լոնդոնում կսկսի 11 հարկանի նոր բիզնես կենտրոնի շինարարությունը. նոր շինությունը տեղակայված կլինի Google-ի գրասենյակներից մեկի մոտակայքում և դիզայնով կնմանվի դրան:

Construction Enquirer-ի հաղորդմամբ՝ շինարարության ընթացքում կօգտագործվի Հայաստանից բերված քար՝ բազալտ:

«Կառույցը կկրկնի Լոնդոնի Հենդիսայդ փողոցում գտնվող ինտերնետ-հսկայի գրասենյակային շինության ճարտարապետական տեսքը, իսկ ճակատային մասի երեսպատումը կարվի Հայաստանից բերված սև լավային քարով», - նշում է աղբյուրը:

Կայքում ասվում է, որ Լոնդոնում հայկական քարն առաջին անգամ օգտագործվել է Google-ի գրասենյակային շինության ճակատային մասի երեսպատման համար: Այս շենքի կառուցման համար պահանջվել է 76 միլիոն ֆունտ ստերլինգ (ավելի քան 100 միլիոն դոլար):

Ավելի վաղ հաղորդվել է, որ բիզնես կենտրոնի շինարարությունը կսկսվի 2017 թվականին, սակայն ներդրումների պակասի պատճառով ընկերությունը որոշել է իրականացնել նախագիծը հաջորդ տարի:

 

 

 

 

Լոնդոնում հայկական քար կօգտագործվի Google-ի գրասենյակի նմանակը կառուցելու համար (լուսանկար)