Երկիր մոլորակին աստերոիդ կմոտենա
Երկիր մոլորակին կմոտենա 3200 Phaethon աստերոիդը. այն մեր մոլորակից նվազագույն հեռավորության վրա (10.312.040 կմ) կգտնվի 2017 թվականի դեկտեմբերի 17-ին: Այս մասին հայտնում է ՆԱՍԱ-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն):
Գործակալության կայքում ասվում է, որ իրական ժամանակում 3200 Phaethon-ի շարժմանը կարելի է հետևել TheSkyLive.com կայքում:
Նշենք, որ աստերոիդը Երկիր մոլորակից ամենափոքր հեռավորության վրա կգտնվի Հայաստանի ժամանակով ժամը 03:00-ին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ երկնային մարմինը վտանգ չի ներկայացնում Երկիր մոլորակի համար: Վտանգավոր են համարվում ավելի քան հարյուր մետր տարամագիծ ունեցող երկնային մարմինները, որոնք հատում են Երկրի ուղեծիրը մոտ 7.479.894 կիլոմետրից պակաս հեռավորության վրա:










