Facebook-ը խոստովանել է, որ պասիվ կերպով սոցցանցն օգտագործելը վատ է ազդում տրամադրության վրա
Ամերիկյան Facebook-ի հետազոտողները խոստովանել են, որ սոցիալական ցանցում նորությունների դիտումը կարող է մարդուն վնաս հասցնել: Այդ մասին ընկերությունը հայտնում է բլոգում:
«Բարդ հարց՝ կարո՞ղ է սոցիալական ցանցում անցկացրած ժամանակը մեզ վնաս հասցնել» հոդվածում Facebook-ի հետազոտողներ Դևիդ Գինզբերգը և Մոյրա Բուրկեն եկել են եզրակացության, որ նորություններին պասիվ հետևելը կարող է ոչ բարենպաստ լինել մարդկանց հոգեկան առողջության համար:
Որպես օրինակ ներկայացվում է փորձ, որն անցկացվել է Միչիգանի համալսարանի ուսանողների միջև: Մի մասին խնդրել են տասը րոպեի ընթացքում կարդալ լրահոսը, իսկ մյուսներին թույլ են տվել հրապարակումներ տեղադրել և շփվել ընկերների հետ: Օրվա վերջում առաջին խմբի ուսանողների տրամադրությունն ավելի վատ է եղել, քան երկրորդ խմբի մասնակիցների տրամադրությունը:
Նաև հաղորդվում է, որ «միջին վիճակագրական օգտատիրոջից չորս անգամ ավելի շատ հղումները բացող և երկու անգամ ավելի շատ հրապարակումները «լայքող» մարդկանց մոտ հոգեվիճակն ավելի վատ է:
Facebook-ի հետազոտողները ենթադրություն են առաջ քաշել, որ «առցանց այլ մարդկանց մասին ընթերցանությունը կարող է բերել բացասական սոցիալական համեմատությունների»:










