Իտալացիները գերշքեղ զբոսանավ են նախագծել 17-րդ դարի ծովահենների նավերի մոդելով (լուսանկարներ)
Իտալական Lazzarini Design Studio ընկերության մասնագետները նախագծել են գերշքեղ զբոսանավ՝ առանձին լողավազանով, ավտոտնակով ու ուղղաթիռի վայրէջքի և վերելքի համար նախատեսված հատուկ հարթակով:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, բազմամիլիոնանոց զբոսանավը ստեղծվել է 17-րդ դարի ծովահենների նավերի մոդելի հիմքով:
Պարբերականը մանրամասնում է, որ 61 մ երկարությամբ զբոսանավն ունի 33 ննջասենյակ, ինչպես նաև 6 առանձին խցիկ:
«Մեր կարգախոսն է՝ մտածել ապագայի մասին՝ չմոռանալով անցյալը»,-նշել է ընկերություն ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ծովահենների նավերի դիզայնին վերադառնալու որոշումը:
Նա նաև նշել է, որ ինչպես ծովահենների նավերի դեպքում, իրենց ստեղծած զբոսանավում նավապետի խցիկը գտնվում է վերին հարկում:



















