Գիտնականները հաստատել են Սոչիի երկնքում ասուպի պայթման լուրը (տեսանյութ)

20:19 • 16.12.17

Երկնային մարմինը, որի անկմանն ուրբաթ ականատես էին եղել Սոչիի և հարակից շրջանների բնակիչները, չափսերով համապատասխանում էր ֆուտբոլի գնդակին:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Կուբանի  համալսարանի աստղադիտարանի ղեկավար Ալեքսանդր Իվանովին, ասուպն այրվել է 20 կմ բարձրության վրա գտնվելով:

Ուրբաթ ցերեկը սոցիալական ցանցերում տեղեկություն էր հայտնվել, որ Սոչիի շրջակայքում երկնաքար է ընկել: Օգտատերերը նշում էին ուժեղ պայթյուն լսելու մասին: Շատերը տեսել էին, թե ինչպես է երկնքով անհայտ տեսակի օբյեկտ անցել:  

Ինչպես մեկնաբանել է Իվանովը, դեկտեմբերի 4-17-ն ընկած ժամանակահատվածում Երկրի մոտով ասուպային հոսք է անցնում:

 

Գիտնականները հաստատել են Սոչիի երկնքում ասուպի պայթման լուրը (տեսանյութ)