BMW-ն ավելի քան 100 մլն դոլար կծախսի ինքնակառավարվող և էլեկտրական մեքենաների փորձակման վրա
Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունն ավելի քան 100 մլն եվրո կծախսի ինքնակառավարվող ու էլեկտրական մեքենաների փորձարկման համար նախատեսված հատուկ դաշտի կառուցման համար:
Ինչպես հաղորդում է motor.ru-ն, այն կկառուցվի Չեխիայում և կունենա 500 հա մակերես: Ենթադրվում է, որ փորձարկման դաշտը կշահագործվի 2020թ. հետո:
Հայտնի է, որ ավտոբրենդը մտադիր է մինչ 2025թ. ներկայացնել ինքնակառավարվող, հիբրիդային ու ամբողջովին էլեկտրական մեքենաների 25 նոր մոդել: BMW-ի առաջին ինքնակառավարվող մեքենան կներկայացվի 2021թ.:
Ըստ նախնական տվյալների՝ այն կոչվելու է iNEXT:
Աղբյուրը նկատում է, որ հաշվի առնելով ընկերության առաջիկա ծրագրերը՝ վերը նշված փորձարկման դաշտի կառուցման անհրաժեշտությունն իրոք արդարացված է:










