Nissan-ի՝ առանց վազքի հազվագյուտ սպորտքարն աճուրդի կհանվի (լուսանկարներ)

21:18 • 17.12.17

Հաջորդ տարվա հունվարին BHauction աճուրդի տունը վաճառքի կհանի 2002 թվականի արտադրության Nissan Skyline GT-R V-Spec II Nür սպորտային ավտոմեքենան, որի վազքը կազմում է ընդամենը 10 կմ: 

Ինչպես գրում է Motor.ru-ն, ավտոմեքենայում պահպանվել է նույնիսկ նստելատեղերի գործարանային փաթեթավորումը: Աճուրդն իրականացվելու է Տոկիոյի ավտոսրահի շրջանակներում: 

Nür տարբերակով մոդելը թողարկվել է սահմանափակ քանակությամբ՝ 1000 օրինակով: Սպորտային մեքենան համալրված է 2.6 լիտր ծավալային, 6 մխոցային տուրբոշարժիչով, որի հզորությունը կազմում է 280 ձիաուժ: Ավտոմեքենան կարող է մինչև 300 կմ/ժամ արագություն զարգացնել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Nissan-ի՝ առանց վազքի հազվագյուտ սպորտքարն աճուրդի կհանվի (լուսանկարներ)