Apple-ը մտադիր է փակել iTunes-ը 2019 թվականին. լրատվամիջոցներ

14:20 • 18.12.17

Ամերիկյան Apple ընկերությունը մտադիր է փակել երաժշտական iTunes առցանց խանութը, գրում է Weraveyou պորտալը։ Հաղորդվում է, որ երաժշտական ծառայությունը դադարել է հայտնի լինել և պարտվում է Spotify-ի և Apple Music-ի հետ մրցակցությունում։


Լրագրողների տվյալների համաձայն՝ ընկերության ղեկավարությունը եկել է եզրակացության, որ երաժշտության սպառման մոդելը փոխվել է, և որոշում է ընդունել Apple Music-ի շրջանակում թողարկել սեփական սթրիմինգային ծառայությունը՝ մրցակցություն ստեղծելով SoundCloud-ի, YouTube-ի և Spotify-ի համար։


Պորտալի տվյալների համաձայն՝ ծառայությունը կփակվի 2019-ի սկզբին։ 

Apple-ը մտադիր է փակել iTunes-ը 2019 թվականին. լրատվամիջոցներ