Հրապարակվել է Մարսի «ամբողջ հասակով» լուսանկարը (նկար)
Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) հրապարակել է Մարսի բացառիկ լուսանկարը, որում «Կարմիր մոլորակը» պատկերված է «ամբողջ հասակով»:
Ինչպես նշում է ria.ru-ն, լուսանկարն արվել է մոլորակի վրայով՝ հյուսիսից հարավ թռչող Mars Express արբանյակի միջոցով:
Գիտնականներն ընդգծել են, որ բացառիկ լուսանկարի շնորհիվ իրենք առաջին անգամ ստացել են մոլորակի՝ լայն անկյան տակ արված պատկերը:
Աղբյուրը հավելում է, որ լուսանկարն արվել է գլխիվայր, ինչի հետևանքով սառցաշերտով պատված հատվածը ներքում է, իսկ կարմիր լանդշաֆտը՝ վերևում:












