Լուսանկարչության պատմության առաջին 9 պատկերները (ֆոտոշարք)
Շուրջ 200 տարի առաջ ֆրանսիացի ֆիզիկոս Ժոզեֆ Նիսեֆոր Նյեպսը ասֆալտի բարակ շերտ է տարածել մետաղյա մակերեսի վրա և այն պահել արևի տակ մութ (օբսկուր) խցիկում: Այդպես նա ստացել է աշխարհում առաջին «տեսանելիի արտացոլանքը»: Լուսանկարն այնքան էլ որակյալ չի ստացվել, բայց հենց դրանից է սկիզբ առել լուսանկարչության արվեստը: Այս մասին գրում է Bigpicture.ru-ն՝ առաջարկելով ծանոթանալ աշխարհում արված առաջին լուսանկարներին:
1. 1826 թվական, առաջին և հնագույն լուսանկարը
Ժոզեֆ Նյեպսը պատկերել է լուսամուտից բացվող տեսարանը:
2. 1838 թվական, այլ մարդու լուսանկար
Լուի Դագերը պատկերել է այլ մարդու առաջին լուսանկարը, որը ներկայացնում է աշխույժ փողոց, որն ամայի տեսք է ստանում 10 րոպե անց, բացառությամբ մեկ մարդու՝ լուսանկարի ստորին ձախ անկյունում:
3. 1858 թվական, առաջին ֆոտոմոնտաժը
1858-ին Հենրի Փիչ Ռոբինսոնը ստեղծել է առաջին ֆոտոմոնտաժը՝ մի քանի ժապավեններ մեկ պատկերում միացնելով:
4. 1861 թվական, առաջին գունավոր լուսանկարը
Շոտլանդացի մաթեմատիկոս Ջեյմս Քլերկ Մաքսվելն ստացել է առաջին գունավոր լուսանկարը:
5. 1875 թվական, առաջին ինքնանկարը
Հանրահայտ ամերիկացի լուսանկարիչ Մեթյու Բրեդին առաջին մարդն էր, որն ինքն իրեն է լուսանկարել:
6. 1903 թվական, երկնքից արված առաջին լուսանկարը
Առաջին օդային լուսանկարիչները թռչուններն են եղել: Յուլիուս Նոյբրոները տեսախցիկն ու թայմերը ամրացրել է աղավնու վզին: Այս հայտնագործությունը գերմանական բանակն օգտագործել է ռազմական հետախուզության համար:
7. 1926 թվական, առաջին գունավոր ստորջրյա լուսանկարը
Այն արվել է Մեքսիկական ծոցում՝ National Geographic-ի լուսանկարիչ Չարլզ Մարտինի կողմից:
8. 1946 թվական, առաջին լուսանկարը տիեզերքից
Հոկտեմբերի 24-ին տեսախցիկը, որը տեղադրված է եղել V-2 հրթիռի վրա, լուսանկար է պատկերել Երկրի վրա 105 կմ բարձրությունից:
9. 1972 թվական, ամբողջությամբ լուսավորված Երկրի առաջին լուսանկարը
Երկրագնդի առաջին ամբողջական լուսանկարը հայտնի է որպես The Blue Marble («Կապույտ մարմար»): Այն պատկերվել է դեկտեմբերի 7-ին՝ «Ապոլոն-17» տիեզերանավի թիմի կողմից:










