Մասնագիտական պորտալը կազմել է ամենադիմացկուն մարտկոցն ունեցող սմարթֆոնների ցանկը

22:40 • 20.12.17

Սմարթֆոնների մասին լուրերի աշխարհում հեղինակավոր PhoneArena պորտալը փորձարկել է 2017-ի հիմնական գաջեթները և պարզել է, թե որոնք ամենից դիմացկուն մարտկոցներն ունեցող սմարթֆոնները։

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, սմարթֆոնների շրջանում ամենադիմացկունը Samsung Galaxy S8 Active մոդելն է եղել, որը 11 ժամ է դիմացել:

Երկրորդ տեղում iPhone 8 Plus-ն է՝ 10 ժամ 35 րոպե ցուցանիշով, իսկ առաջատար եռյալը եզրափակում է LG V30 սմարթֆոնը՝ 9 ժամ 34 րոպե արդյունքով:

Միևնույն ժամանակ S8 Active-ի պրոցեսորի հզորությունը 4000 մԱ/ժամ է, իսկ iPhone 8 Plus-ինը՝ 2691 մԱ/ժամ:

Պարբերականը տեղեկացնում է, որ փորձարկումն իրականացվում է հատուկ մեթոդով, որը վերաստեղծել է գաջեթների ամենօրյա օգտագործումը: Այդ ընթացքում պատկերվել է սարքավորումների իրական էներգաասպառումը:  

 

Մասնագիտական պորտալը կազմել է ամենադիմացկուն մարտկոցն ունեցող սմարթֆոնների ցանկը