Հայտնի են 2017-ի ամենաանապահով գաղտնաբառերը

12:31 • 20.12.17

SplashData ընկերությունը հրապարակել է տարվա 100 ամենաանապահով գաղտնաբառերի ամենամյա վարկանիշը: Այս մասին հայտնում է CSO-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վարկանիշը կազմելու համար SplashData-ի մասնագետները վերլուծել են մոտ հինգ միլիոն գաղտնաբառ, որոնք կոտրվել են 2017 թվականին: Չորրորդ անգամ անընդմեջ վարկանիշի առաջին տեղը զբաղեցրել է 123456 գաղտնաբառը, երկրորդ տեղում հայտնվել է password բառը («գաղտնաբառ»), իսկ երրորդ տեղում՝ 12345678 գաղտնաբառը:

Նշվում է, որ այս տարի համացանցի օգտատերերը սկսել են զանգվածաբար գաղտնաբառեր դնել, որոնք կապված են «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի հետ:

«Չնայած սագայի նոր դրվագը կարող է ֆիլմաշարի ֆանտաստիկ շարունակությունը դառնալ, starwars («աստղայինպատերազմներ») գաղտնաբառը վտանգավոր է օգտագործել», - ասել է SplashData-ի ղեկավար Մորգան Սլեյնը:

Նրա խոսքով՝ հաքերներն օգտագործում են փոփ մշակույթին վերաբերող բառեր ու տերմիններ և հաշիվներ կոտրում, քանի որ հասկանում են, որ մարդիկ նմանատիպ հեշտ հիշվող բառեր են օգտագործում:

Հայտնի են 2017-ի ամենաանապահով գաղտնաբառերը