Microsoft-ը նոթատետրի պես ծալվող բջջային սարք է ստեղծում (լուսանկարներ)
Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունն աշխատում է նոթատետրի պես ծալվող բջջային սարքի ստեղծման ուղղությամբ, գրում է The Verge-ը՝ չբացառելով, որ նորույթը կարող է լինել երկար քննարկված Surface Phone-ը:
Հայտնի է, որ ընկերությունը նախորդ շաբաթ դիմել է իշխանություններին՝ համապատասխան սարք ստեղծելու համար անհրաժեշտ արտոնագիր ստանալու դիմումով: Քաջատեղյակ աղբյուրը նույնիսկ համացանցում հրապարակել է արտադրանքի կոնցեպտուալ լուսանկարները, որոնք ստեղծվել են արտոնագրում առկա նկարագրությունների համաձայն:
Դատելով եռաչափ կադրերից՝ բջջային սարքը գրքի կամ նոթատետրի պես մեջտեղից ծալվում է: Դրա միջոցով հնարավոր կլինի գիրք կարդալ, էլեկտրոնային փոստը ստուգել: Չի բացառվում, որ դրա հետ կարող է ստիլոս տրվել:
![]()













