Միլիարդատեր Իլոն Մասկը պատահմամբ Twitter-ում հրապարակել է իր բջջային հեռախոսահամարը
Մոլորակի ամենահարուստ բնակիչներից մեկը՝ Space X, Tesla, Solar City ընկերությունների համահիմնադիր-ղեկավար Իլոն Մասկը, իր թվիթերյան էջում պատահաբար հրապարակել է բջջային հեռախոսահամարը՝ այն գաղտնազերծելով 16.7 մլն մարդու համար:
Ինչպես նշում է CNBC-ն, միլիարդատերը պատրաստվում էր իր համարը հաղորդագրությունով ուղարկել Oculus ընկերության տեխնիկական գծով տնօրեն Ջոն Քարմակին:
«Ազատ րոպե ունե՞ս՝ զրուցենք: Ահա համարս 1-800-613-8840»,-հաղորդագրության մեջ գրել է Մասկը՝ այն սխալմամբ հրապարակելով իր էջում: Սակայն գիտակցելով թույլ տված սխալը՝ Մասկն արագ ջնջել է գրառումը:











