ԱՄՆ-ում 3D տպիչ է ստեղծվել դեղահաբեր տպագրելու համար
Ամերիկյան Vitae Industries ստարտափը 3D տպիչ է ստեղծել դեղահաբեր տպագրելու համար: Այս մասին հայտնում է Digitaltrends-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ սարքը, որի չափը չի գերազանցում միջին տոստերի կամ էլեկտրական թեյնիկի չափը, նախատեսված է դեղատոմսով տարբեր բաղադրիչներից դեղորայք պատրաստելու համար:
Նորույթը ստեղծողները խոստանում են, որ դեղաաաահաբերի տպագրության համար կպահանջվի առավելագույնը մոտ տաս րոպե: Մշակողների խոսքով՝ սարքը կարող է օգտակար լինել, եթե հիվանդին անհատական դեղաքանակ է անհրաժեշտ:










