AUDI-ն 330 000 ավտոմեքենա է ետ կանչել Գերմանիայում

21:26 • 21.12.17

Գերմանական հայտնի ավտոարտադրողը 330 000 մեքենա է հետ կանչել Գերմանիայում հավելյալ ջեռուցման համակարգում գերտաքացման հավանականության պատճառով:

Ինչպես գրում է Euromag-ը, հետ կանչման ենթակա մոդելների շարքին են դասվում 2011-2015 թվականների արտադրության A4, A5 և Q5 մոդելները, որոնք վաճառվել են գերմանական շուկայում:

Ներկա պահին մի քանի տասնյակ գերտաքացման դեպք է գրանցվել, որոնց պարագայում այրման հոտ է տարածվել մեքենայի սրահում: Նշվում է, որ այդ դեպքերի ժամանակ ոչ ոք չի տուժել:

Հաղորդվում է, որ ընկերությունում պատրաստվում են փոխել հետ կանչվող ավտոմեքենաների ջեռուցման համակարգի բաղադրիչ պահեստամասերը և թարմացնել ծրագրային ապահովումը:

 

AUDI-ն 330 000 ավտոմեքենա է ետ կանչել Գերմանիայում