Չինաստանում թողարկվել է Samsung Galaxy S9-ի էժանագին կրկնօրինակը
Չինաստանում թողարկվել է դեռևս պաշտոնապես չներկայացված Samsung Galaxy S9 սմարթֆոնի կրկնօրինակը: Այսպիսով՝ Vkworld S9 կոչվող պատճենը ներկայացվել է ավելի վաղ, քան օրիգինալը:
Նշվում է, որ Vkworld S9-ի մարտկոցի հզորությունը հասնում է 5 հազար միլիամպեր/ժամի: Սարքի գինը 300 ԱՄՆ դոլար կլինի:
Phone Arena-ի տվյալների համաձայն՝ նորույթը համալրված է MediaTek Helio X30 պրոցեսորով, 2K ձևաչափի վեց դյույմանոց անշրջանակ դիսփլեյով, 6 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներկառուցված հիշողությամբ:
Սպասվում է, որ սմարթֆոնը վաճառքի կհանվի հաջորդ տարվա գարնանը:
Ինչպես արդեն նշել է Tert.am-ը, համացանցում հայտնվել է հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերության կողմից ներկայացվելիք Galaxy S9 սմարթֆոնի նոր լուսանկարը: Ենթադրվում է, որ Galaxy S9 և S9+ մոդելների պաշտոնական շնորհանդեսը կայանալու է հաջորդ ամիս Լաս Վեգասում՝ Consumer Electronics Show ցուցահանդեսի ժամանակ:










