Համացանցում հայտնվել է Galaxy S9 սմարթֆոնի նոր լուսանկարը

10:46 • 22.12.17

Վիրտուալ տիրույթում հայտնվել է հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերության կողմից ներկայացվելիք Galaxy S9 սմարթֆոնի նոր լուսանկարը:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, եթե լուսանկարն իրոք նոր սմարթֆոնինն է, ապա սարքի մատնահետքի սքաները տեղադրված կլինի հետին պանելին՝ ֆոտոխցիկի տակ:

Ենթադրվում է, որ Galaxy S9 և S9+ մոդելների պաշտոնական շնորհանդեսը կայանալու է հաջորդ ամիս Լաս Վեգասում՝ Consumer Electronics Show ցուցահանդեսի ժամանակ:

Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ Galaxy S9 մոդելը համալրված կլինի դիմաճանաչողական գործառույթով ու կարժենա 900-1.000 դոլար:


Նշենք, որ օրեր առաջ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում իբր ցուցադրվում է սպասվող Samsung Galaxy S9 սմարթֆոնը։ YouTube-ի 91 mobiles ալիքում հրապարակված տեսանյութում սմարթֆոնը ցուցադրվում էր բոլոր կողմերից: Ենթադրվում է, որ սմարթֆոնի բազային տարբերակը կունենա եզրերի հատվածում կոր, 5.66 դյույմանոց էկրան։

 

If the photo is to be believed, the upcoming device will have a rear-mounted fingerprint scanner just beneath the dual lens camera, correcting an issue in the current line-up that has frustrated many users

Համացանցում հայտնվել է Galaxy S9 սմարթֆոնի նոր լուսանկարը