2018-ին Երկրին գանգաձև երկնաքար կմոտենա (լուսանկարներ)
Երկրին մոտենում է մոտ 700 մ տրամագծով երկնաքար, որն արտաքուստ շատ նման է մարդկային գանգի, հայտնում է sciencedaily.com-ը՝ մանրամասնելով, որ օբյեկտը մոլորակի կողքով կանցնի 2018թ. նոյեմբերին:
Հայտնի է, որ երկնաքարն առաջին անգամ Երկրի կողքով անցել է 2015թ. հոկտեմբերին՝ 499.000 կմ հեռավորության վրա: Այն շարժվել է 125.500 կմ/ժ արագությամբ:
Գիտնականների խոսքով՝ 2015 TB145 կոչվող գանգաձև երկնաքարի վերադարձը հրաշալի հնարավորություն է այն ևս մեկ անգամ հետազոտելու համար:
Հայտնի է, որ այս անգամ գանգաձև մարմինը Երկրի կողքով կանցնի նախորդ անգամվանից ավելի մեծ հեռավորության վրա:
Մասնագետների համաձայն՝ 2015 TB145-ը տեսնելու համար հարկավոր կլինի դիտել շատ մեծ կամ տիեզերական աստղադիտակից:












