Ռուսաստանի կառավարությունը չեղարկել է ԵԱՏՄ երկրներից ծրագրային ապահովման գնման արգելքը

12:41 • 22.12.17

ՌԴ կառավարությունը չեղարկել է ռուսական պետական մարմինների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից ծրագրային ապահովում գնելու արգելքը: Համապատասխան որոշումը հրապարակվել է Նախարարների կաբինետի կայքում:

«Վեդոմոստի»-ի հաղորդմամբ՝ փաստաթղթով նախատեսվում է նաև Ռուսաստանից և ԵԱՏՄ մյուս երկրներից (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան) ծրագրերի և տվյալների բազայի երկու ռեեստրի ստեղծում: Դրանից բացի, ռեեստրներն ապահովելու համար տեղեկատվական համակարգ կթողարկվի:

Նշվում է, որ այս որոշմամբ մանրամասնվում են ծրագրային ապահովման իրավատիրոջ մասին փոփոխությունների կարգը և սահմանման ժամկետները, որի նպատակը «ծրագրային ապահովման իրավունքների՝ օտարերկրյա կազմակերպությունների և ֆիզիկական անձանց փոխանցվելը թույլ չտալն է»:

Հայտնի է, որ Ռուսաստանի կողմից օտարերկրյա ծրագրային ապահովման պետգնման սահմանափակումը գործում է 2016 թվականի սկզբից: Պետական կառույցները կարող են օտարերկրյա ծրագրային ապահովում ձեռք բերել միայն հատուկ ռեեստրից կամ դրանց տեղական անալոգի բացակայության դեպքում, ինչպես նաև՝ եթե տեղական ծրագրային ապահովումը չի համապատասխանում պետպատվիրատուի պահանջներին հստակ չափանիշներով:

Ռուսաստանի կառավարությունը չեղարկել է ԵԱՏՄ երկրներից ծրագրային ապահովման գնման արգելքը