Չինաստանում խոշորագույն ինքնաթիռ է փորձարկվել (տեսանյութ)

19:58 • 24.12.17

Աշխարհի խոշորագույն ամֆիբիա ինքնաթիռներից մեկը՝ չինական AG600-ը, առաջին թռիչքն է կատարել:

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, ամֆիբիա ինքնաթիռի (մարտական կամ տրանսպորտային օդանավ, որը կարող է շարժվել ինչպես ցամաքում, այնպես էլ ջրում) փորձարկումներն անցել են Գուանդուն նահանգի Չժուխայ քաղաքի օդանավակայանի թռիչքուղում: Թռիչքը մեկնարկել է տեղի ժամանակով 09:39-ին և բարեհաջող է անցել: AG600 օդանավի թռիչքը շուրջ մեկ ժամ է տևել:

Օդանավի գլխավոր կոնստրուկտոր Հուան Լինցայը ընդգծել է, որ Չինաստանը այն քիչ երկրներից է, որոնք ընդունակ են հսկայական ամֆիբիա ինքնաթիռ կառուցել:

AG600-ը նախատեսված է հրդեհների մարման համար: Ինքնաթիռի երկարությունը կազմում է 39.6 մետր, քաշը՝ 53.5 տոննա, իսկ արագությունը՝ 500 կմ/ժամ:

 

Չինաստանում խոշորագույն ինքնաթիռ է փորձարկվել (տեսանյութ)