iPhone X-ի օգտատերերը ևս մեկ խնդրի են բախվել

20:54 • 24.12.17

Այս տարվա ամենասպասված սմարթֆոնի՝ iPhone X-ի օգտատերերը ևս մեկ խնդիր են հայտնաբերել սմարթֆոնի աշխատանքում:

Ինչպես հայտնում է Life.ru-ն՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը, հեռախոսի տերերը չեն կարողանում հաստատել ընտանեկան գնումները Face ID սկաների օգնությամբ: Ինչպես նշվում է, iPhone-ի նախորդ մոդելների դեպքում հնարավոր էր Touch ID-ի միջոցով հաստատել գնումը, որը կատարել էր մեկ այլ սարքավորման օգտատեր: Դրա համար անհրաժեշտ էր միայն սկանավորել մատնահետքերը:

Մինչդեռ iPhone X-ի դեպքում, որն աշխատում է դեմքի սկաներով, այդ գործարքն իրականացնելն անհնար է: Գործընթացը բարդանում է նաև այն հանգամանքով, որ ամեն անգամ գնում կատարելիս անհրաժեշտ է լինում հավաքել Apple ID-ի գաղտնաբառը:

Փորձագետների կարծիքով՝ այդ սահմանափակումը կապված է այն հանգամանքի հետ, որ ընտանիքի մոտ անդամները կարող են հեշտությամբ շրջանցել դեմքի սկանավորման համակարգը, սակայն չեն կարող շրջանցել մատնահետքի ստուգումը:

 

 

 

 

 

 

 

 

 

   

iPhone X-ի օգտատերերը ևս մեկ խնդրի են բախվել