Ջուլիան Ասանժի էջը Twitter-ում վերականգնվել է

23:58 • 25.12.17

WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի էջը Twitter-ում վերականգնվել է: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ այսօր առավոտյան Ասանժի էջը Twitter-ում անհասանելի էր: Սոցցանցի օգտատերերը սկսել են ենթադրել, որ նրա էջը կարող էին կոտրել:

WikiLeaks-ի Twitter-ում ասվում է, որ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն Ասանժի ֆիզիկական վիճակի որևէ փոփոխություններ տեղի չեն ունեցել:

Ջուլիան Ասանժի էջը Twitter-ում վերականգնվել է