Ամերիկացի ծրագրավորողն iPhone X «կոտրող» ծրագիր է ստեղծել

18:32 • 26.12.17

Ամերիկացի ծրագրավորող Ջոնաթան Լևինը Jailbreak iPhone X-ի համար թողարկել է LiberiOS ուտիլիտան (օժանդակ ծրագիր ընդհանուր ծրագրային ապահովման կազմում, որը նախատեսված է սարքավորման և օպերացիոն համակարգի աշխատանքի հետ կապված հատուկ առաջադրանքներ իրականացնելու համար): Ծրագիրն աշխատում է նաև iPhone 8-ի և Apple-ի մյուս սմարթֆոնների հետ: Այս մասին հայտնում է Redmond Pie-ը:

LiberiOS-ի ստեղծողը նշել է, որ ծրագիրը գործում է բոլոր iPhone-ների, iPad-ների և iPod Touch-երի վրա, որոնք ապահովում են iOS 11.0-ը:

Լևինի խոսքով՝ սարքերը «կոտրելու» համար օգտագործվել է iOS 11.1.2-ի խոցելիությունը, որը հայտնաբերել է Google-ի աշխատակից Իեն Բիրը:

Սմարթֆոնը վերաբեռնելու դեպքում պետք է կրկին իրականացնել Jailbreak օպերացիան:

Լևինը նշել է, որ ինքը պատասխանատվություն չի կրում սարքի գործունակության համար կոտրումից հետո:

Jailbreak-ն օպերացիա է, որը հնարավորություն է տալիս մուտք գործել սարքի ֆայլային համակարգ: Այս օպերացիայի միջոցով սարք կոտրելով՝ օգտատերը խախտում է Apple-ի հետ համաձայնությունը և զրկվում դրա երաշխիքային ծառայության իրավունքից:

Ամերիկացի ծրագրավորողն iPhone X «կոտրող» ծրագիր է ստեղծել