iPhone-ի նոր մոդելների համար լավագույն հավելվածները՝ ըստ The Verge-ի (լուսանկարներ)
The Verge կայքը կազմել է ամերիկյան Apple ընկերության կողմից սեպտեմբերին ներկայացված iPhone սմարթֆոնի 3 նոր մոդելների՝ iPhone 8-ի, 8 Plus-ի և iPhone X-ի համար նախատեսված լավագույն 8 հավելվածների ցանկը:
Apple-ի էլեկտրոնային փոստի հավելվածը շատ վատ է աշխատում, հատկապես եթե Gmail-ի օգտատեր եք: Փոխարենը ներբեռնեք Edison Mail-ը, որն անվճար է, անհամեմատ թեթև, արագ է աշխատում և ունի մի շարք «խելացի» գործառույթներ:
![]()
Թեև վերջին շրջանում որոշ մարդիկ պնդում են, որ Apple Maps քարտեզային հավելվածը կատարելագործվել է, ռիսկի չդիմելու համար օգտվեք հին ու փորձված Google Maps-ից:
![]()
Որպեսզի iCloud հավելվածը չլցվի ու ձեր բոլոր լուսանկարները չկորչեն, ապահովության համար ներբեռնեք Google Photos-ը: Այն կարող է բոլոր լուսանկարները հետ ուղարկել «ամպային հավելվածին»: Ի տարբերություն Apple-ի՝ Google-ը հնարավորություն է տալիս միանգամայն անվճար ուզածի չափ լուսանկարներ պահել:
![]()
iOS օպերացիոն համակարգում ի սկզբանե առկա եղանակային հավելվածը վատը չէ, սակայն Dark Sky-ն ավելի լավն է: Դրա առավելությունն այն է, որ հավելվածը խիստ լոկալ կանխատեսումներ է անում:
![]()
Ձեր բյուջեն ճիշտ կազմելու և գումար ծախսելը ծրագրավորելու համար շատ պիտանի է Clarity Money հավելվածը, որը հետևում է նախապես կազմած ծրագրին ու ծախսերի՝ դրան համապատասխանելիությանը:
![]()
Twitter-ը ներկայում ամենատարածված սոցկայքերից է, որից սմարթֆոնով օգտվելը բավական բարդ է: Սակայն դրա ավելի պարզ ու հեշտացված տարբերակը՝ Tweetbot-ը, ունի մի շարք առավելություններ, օրինակ՝ դրանում գովազդ չկա:
![]()
Ձեր ինստագրամյան լուսանկարները կարող եք ավելի գեղեցիկ դարձնել kirakira+ ֆիլտրային հավելվածի միջոցով:
![]()
Թեև iOS 11 օպերացիոն համակարգում ներդրվել է անիմացիոն լուսանկարները GIF-երի վերածելու Live Photos հավելվածը, այնուհանդերձ՝ Google-ի Motion Stills հավելվածն ավելի լավն է ու արագ է գործում:










