Google-ը հայտնել է 2017թ. 10 ամենից շատ որոնված մեքենաշինական բրենդները (լուսանկարներ)
Ամերիկյան Google ընկերությունը, ամփոփելով անցնող տարին, հրապարակել է 2017թ. համանուն որոնողական համակարգում ամերիկացի օգտատերերի շրջանում ամենից շատ որոնված մեքենաշինական բրենդների ցանկը:
Ինչպես նշում է motor.ru-ն, ընդհանուր առմամբ, ցանկում ներառվել է 10 ընկերություն:
Ի տարբերություն նախորդ տարվա՝ 2017թ. ցանկից դուրս են մնացել այնպիսի թանկարժեք ավտոբրենդներ, ինչպիսիք են Bentley-ն, Maserati-ն, Lamborghini-ն ու Rolls-Royce-ը: Դրանց փոխարեն ներառվել են հարավկորեական Kia-ն և Hyundai-ն:
Ստորև ներկայացնում ենք 2017թ. Google-ում ամենաշատ որոնված ավտոընկերությունների լավագույն տասնյակը.
1.Ford

2. Lexus

3. Kia

4. Toyota

5. Honda

6. Buick

7. Acura

8. Tesla

9. Hyundai

10. Dodge











