Համացանցում ցուցադրվել է աշխարհի ամենափոքր բջջային հեռախոսը (տեսանյութ)

13:29 • 26.12.17

Հանրահայտ Kickstarter առցանց հարթակում ներկայացվել է Zanco Tiny T1 նախագիծը, որը գումար է  հավաքում աշխարհում ամենափոքր բջջային հեռախոսի արտադրությունը սկսելու համար:

Ինչպես նշում է lenta.ru-ն, բացի այդ, հրապարակվել է ուշագրավ սարքի վերաբերյալ տեսանյութ: Աղբյուրը մանրամասնում է, որ հեռախոսի մշակմամբ զբաղվել է Clubit New Media, Ltd. ընկերությունը: Դրա երկարությունը 47մմ է:

Tiny T1-ն կարող է պահպանել առավելագույնը 300 կոնտակտ, 50 հաղորդագրություն և 50 զանգ: Դրա միջոցով կարելի է զանգեր կատարել, հաղորդագրություններ գրել:

Հեռախոսը նախատեսված է nano-SIM քարտի համար, ունի OLED էկրան ու արձագանքում է 13 ձայնային հրահանգի: Բացի այդ, այն կարող է 3 օր պահել մարտկոցի լիցքավորումը:

 

Համացանցում ցուցադրվել է աշխարհի ամենափոքր բջջային հեռախոսը (տեսանյութ)