Հայտնի է դարձել Եվրոպայի ամենատարեց բնակիչը
Իտալուհի 115-ամյա Ջուզեպինա Պրոջետոն դարձել է Եվրոպայի ամենատարեց մարդը:
Ինչպես նշում է Euromag-ը, իտալուհին այդ տիտղոսին արժանացել է 116-ամյա իսպանուհի Անա Վելա Ռուբիոյի մահից հետո: Վերջինս մահացել է օրեր առաջ Բարսելոնայում՝ 116-ամյակը տոնելուց 6 շաբաթ անց:
Հայտնի է, որ Անա Վելան ծնվել էր Անդալուսիա նահանգում՝ Իսպանիայի ներկայիս Ֆիլիպ VI թագավորի նախատատու՝ թագուհի Մարիա Կրիստինայի իշխանության օրոք: Նա ականատեսն է եղել երկու համաշխարհային պատերազմի, երկու բռնատիրական ռեժիմի և Իսպանիայի քաղաքացիական պատերազմի: Կյանքի վերջին տարիներն անցկացրել է ծերանոցում, որտեղ բնակվում է նաև նրա 90-ամյա դուստրը:
Իսպանական աղբյուրն ընդգծում է, որ նա այնքան երկար է ապրել, որ նրա թոռներից մեկն արդեն թոռներ ունի:
Իտալուհի Ջուզեպինան ծնվել է 1902 թվականին Սարդինիայում, իսկ այժմ երեխաների և թոռների հետ միասին բնակվում է Ֆլորենցիայի մոտակայքում: Իտալուհին նշում է, որ մի օր էլ չի կարող ապրել առանց շոկոլադի:










