Ճապոնացի բլոգերն «անտեսանելի է դարձել» iPhone X-ի օգնությամբ (տեսանյութ)

20:43 • 27.12.17

Ճապոնացի ծրագրավորող Կազույա Նոշիրոն տեսանյութ է հրապարակել սոցցանցում, որում ցուցադրել է իր իսկ ստեղծած հավելվածի նախնական տարբերակի օգտագործման արդյունքը:

Ինչպես գրում է Корреспондент-ը, Twitter-ում հրապարակված հոլովակում ճապոնացին ցուցադրում է, որ iPhone X-ի օգտատերը կարող է ամբողջությամբ անտեսանելի դառնալ գաջեթի օգնությամբ:

Ճապոնացին ընդգծում է, որ հավելվածն ամբողջությամբ քողարկում է օգտատիրոջ դեմքը տարբեր շերտերով FaceID համակարգի միջոցով:

Բլոգերը նշել է նաև, որ նրա հավելվածն ստեղծվել է Unity խաղերի ստեղծման հարթակի միջոցով:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

 

 

 

Ճապոնացի բլոգերն «անտեսանելի է դարձել» iPhone X-ի օգնությամբ (տեսանյութ)