Նոր տարուն ուտելիքը պարտադիր է, միայն կերուխումը կարող է մեզ ուրախ պահել. հարցում (տեսանյութ)

19:19 • 27.12.17

Այս տարի Նոր տարվա առևտուր անելը շատ դժվար է, ընդհանրապես տարեց տարի գնալով դժվարանում է, բայց ստիպված անում ենք: Այլ տարբերակ չունենք, հյուրեր պետք է ընդունենք: Tert.am-ի հարցման ընթացքում հիմնականում նման կերպ էին արձագանքում տոներին պատրաստվող քաղաքացիները:

Քաղաքացիներից մեկը նշեց, որ այս տարի առանց ոգևորության են պատրաստվում տոներին: Թեև ապրանքները թանկացել են, քաղաքացիներն աշխատում են նույնչափ ծախսել:

«Ամեն ինչ շատ նորմալ է: Միայն կերուխումը կարող է մեզ ուրախ պահել, չեմ կարծում, որ ուրիշ բանը մեզ կարող է ուրախացնել: Մարդիկ դարերով նշել են այս ձևով, ուտելիքը պարտադիր է: Եթե ուտելիք չլինի, եթե ստամոքսդ դատարկ է, ինչո՞վ կարող ես ուրախանալ: Իհարկե, բայց պետք է չափի մեջ անես»,- ասաց մեկ այլ քաղաքացի:

Քաղաքացիները հիմնականում պատրաստվում են առատ սեղաններ գցել, Նոր տարին նշել հայկական տարբերակով, բայց քաղաքից դուրս նշելու կողմնակիցներ ևս կային։

«Ոչ մի ձև չեմ պատրաստվում, հետաքրքրությունն անցել է հայկական տարբերակով Նոր տարին նշելու: Նախորդ երկու տարին գնացել ենք և այս տարի էլ գնալու ենք քաղաքից դուրս մի քանի օրով»,-ասաց հարցման մասնակիցներից մեկը։


Մանրամասները՝ տեսանյութում: