SpaceX-ի հրթիռը խոշոր ՃՏՊ-ի պատճառ է դարձել (տեսանյութ, լուսանկար)
Ամերիկյան SpaceX ընկերության Falcon 9 հրթիռի արձակումը խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ է դարձել, որում մի քանի ավտոմեքենա է տուժել: Պատահարի տեսանյութը հրապարակվել է Youtube-ում:
Ինչպես հիշեցնում է Motor.ru-ն, հրթիռի արձակումը մեկնարկել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի Վանդենբուրգ բազայից: Հրթիռը մերձերկրյան ուղեծիր է հասցրել Iridium կապի օպերատորի 10 արբանյակ: Հրթիռի արձակումը համընկել է ուրբաթօրյա պիկ ժամի հետ, և այն կարող էին դիտել Լոս Անջելեսի շուրջ 4 մլն բնակիչ: Հրթիռն արտասովոր լուսային հետք է թողել երկնքում, ինչի պատճառով այն անվանել են «այլմոլորակային»:
Երթևեկության մասնակից վարորդներից մեկի ուշադրությունը շեղվել է այդ արտասովոր պատկերիպատճառով, և նա չի նկատել իր առաջ ստեղծված խցանում: Արդյունքում 3 մեքենա է բախվել միմյանց:










