2 միլիոնանոց շվեդական հիպերքարը քրաշ թեստի է ենթարկվել (տեսանյութ)

21:00 • 28.12.17

Շվեդական Koenigsegg ընկերությունը քրաշ թեստի է ենթարկել մոտ 2 միլիոն դոլարանոց Regera մակնիշի հիպերքարը: համապատասխան տեսանյութը հրապարակվել է ընկերության Instagram-ում:

Տեսանյութում երևում է՝ ինչպես է Regera-ն դիմանում ամենատարբեր փորձություններին: Հիպերքարը դիմանում է հարվածների դիմացից, հետևից և կողքից, այդ թվում՝ հետահար մուրճերով հարվածների: Ընդ որում` ավտոմեքենան չի դեֆորմացվել, իսկ անվտանգության բարձիկները ճշգրտորեն գործել են:

РИА Новости-ի հաղորդմամբ՝ Koenigsegg Regera-ն թողարկվել է ընդամենը 80 նմուշով, և բոլորը վաճառվել են: Հիպերքարը համալրված է երկու տուրբին ունեցող V8 շարժիչով: Ավտոմեքենայի հզորությունը հասնում է 1.500 ձիաուժի:

2 միլիոնանոց շվեդական հիպերքարը քրաշ թեստի է ենթարկվել (տեսանյութ)