Apple-ը երկար ժամանակ չօգտագործման պատճառով 47 տարով արգելափակել է օգտատիրոջ iPad-ը (լուսանկար)

09:58 • 28.12.17

Reddit կայքի BadBurrito78 կեղծանունով օգտատերը բողոքել է, որ Apple ընկերությունն իր iPad-ն արգելափակել է 47 տարով:

Նա մանրամասնել է, որ iPad-ը չէր օգտագործել մոտ 3 տարի: Վերջերս օգտատերը որոշել է միացնել սարքը, սակայն դրա էկրանին տեղեկություն է հայտնվել առ այն, որ iPad-ն ապաակտիվացվել է: Օգտատիրոջը խնդրել են սարքը միացնել 24.735.744 րոպեից, ինչը համարժեք է մոտ 47 տարուն:

Հետագայում պարզվել է, որ պլանշետը երկար ժամանակ չօգտագործվելու պատճառով կորցրել է բոլոր կարգավորումներն ու վերադարձել 1970թ. հունվարի 1 ամսաթվին:

 

 

Apple-ը երկար ժամանակ չօգտագործման պատճառով 47 տարով արգելափակել է օգտատիրոջ iPad-ը (լուսանկար)