Apple-ի ղեկավար Թիմ Կուկն այս տարի մոտ 13 մլն դոլար «աշխատավարձ» է ստացել
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը մեկուկես անգամ ավելացրել է ղեկավար Թիմ Կուկին տարեկան վճարվող գումարի չափը՝ այն հասցնելով 12.8 մլն դոլարի:
Ինչպես նշում է ria.ru-ն, նման որոշումը պայմանավորված է ընկերության ֆինանսական ցուցանիշների բարելավման փաստով: Հայտնի է, որ ընթացիկ տարում ընկերության զուտ շահույթն ավելացել է 6%-ով:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Կուկն այս տարի ստացել է 12.825 մլն դոլար, մինչդեռ նախորդ տարի այդ ցուցանիշը 8.747 մլն է եղել:
Աղբյուրը մանրամասնում է, որ 2016թ. Կուկն ավելի քիչ գումար էր ստացել, քանի որ ընկերությունը ֆինանսական ցածր ցուցանիշներ էր ունեցել: 2015-2016 ֆինանսական տարվա արդյունքներով՝ Apple-ի զուտ շահույթը կրճատվել էր 14.4%-ով:










