Չինական լուսնագնացը վայրէջք կկատարի Լուսնի հակառակ կողմի վրա

13:31 • 31.12.17

Չինաստանն ամենայն լրջությամբ պատրաստվում է նոր թափ տալ Երկրի բնական արբանյակի ուսումնասիրման աշխատանքներին, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ ամեն ինչ ծրագրվածի պես ընթանալու դեպքում՝ չինական լուսնագնացը վայրէջք կկատարի Լուսնի հակառակ կողմի վրա:

Հայտնի է, որ 2018թ. երկրի իշխանությունները պատրաստվում են 2 լուսնային առաքելություն իրագործել՝ դրանք ընդհանրական անվանելով Chang’e 4 նախագիծ:

Chang’e 4-ի առաջին առաքելությունը կիրականացվի հունիսին: Դեպի Լուսնի հակառակ կողմը կուղարկվի արբանյակ, որի միջոցով Երկրի ու Լուսնի միջև հեռահաղորդակցային կապ կհաստատվի: Միայն դրանից հետո չինացիները կկարողանան բնական արբանյակի չհետազոտված հատվածն ուղարկել սեփական արտադրության լուսնագնացը:

Բրիտանական պարբերականը  նկատում է, որ նախկինում ոչ մի երկրի և տիեզերական գործակալության չի հաջողվել ուսումնասիրել Լուսնի հակառակ կողմը, քանի որ կա հեռահաղորդակցային կապ հաստատելու մեծ խնդիր:

Չինական լուսնագնացը վայրէջք կկատարի Լուսնի հակառակ կողմի վրա