Գիտնականները սկանավորման տեխնիկա են մշակել, որը թույլ է տալիս կարդալ հնագույն մումիաների գաղտնագրված նամակները
Բրիտանացի գիտնականները սկանավորման տեխնիկա են մշակել, որը թույլ է տալիս կարդալ պապիրուսի կտորների վրա արված գրառումները, որոնք օգտագործվել են մումիաների հուղարկավորության ժամանակ:
Ինչպես ներկայացնում է BBC-ն, Հին Եգիպտոսում մումիան բարուրելիս նախ տեղադրվում էր յուրահատուկ արկղի մեջ, որը պատրաստված էր պապիրուսի տերևներից և գործվածքի կտորներից, այնուհետև տեղադրվում էր սարկոֆագի մեջ, ապա՝ դամբարանում:
Ազնվական և հարուստ հանգուցյալներին հաճախ փաթաթում էին իրենց իսկ ձեռքով գրված աղոթքների կամ կտակների ու այլ կարևոր փաստաթղթերի մեջ:
Իսկ աղքատների սարկոֆագներում հիմնականում առօրյա հոգսերը պարունակող պապիրուսի կտորներ են հայտնաբերվել, որոնց վրա նշված են գնումների ցուցակը կամ հարկերի վճարման ստացականները:
Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետների խոսքով՝ իրենց ստեղծած նոր տեխնոլոգիաները թույլ կտան ծանոթանալ Հին Եգիպտոսի առօրյա կենսակերպին:










