ՆԱՍԱ-ն ցուցադրել է սառցադաշտից պոկված հսկայական սառցաբեկորի լուսանկարը

21:25 • 02.01.18

 

ՆԱՍԱ-ն հսկայական սառցաբեկորի լուսանկար է հրապարակել, որն անցյալ տարվա սեպտեմբերին առանձնացել էր Իսլանդիայի Pine Island սառցադաշտից:


Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, լուսանկարում պատկերված է 315 մետր բարձրություն ունեցող (ջրի երեսին երևացող ու ջրի տակ եղած հատվածի բարձրությունը միասին) հսկայական սառույցի զանգվածը, որը բաժանվել է 20 առանձին բեկորների: 


Օդագնացության և տիեզերական տարածության ուսումնասիրությունների գործակալության հաղորդմամբ՝ В-44 անվանումն ստացած սառցաբեկորը մասերի է բաժանվել մի քանի շաբաթ ջրի երեսին լողալուց հետո:


Գիտնականների խոսքով՝ սառցաբեկորի տարանջատման պատճառը լուսանկարում երևացող հալոցքային հատվածն է: 

 

ՆԱՍԱ-ն ցուցադրել է սառցադաշտից պոկված հսկայական սառցաբեկորի լուսանկարը